երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մենք փորձում ենք հարց լուծել և այդ հարցը լուծելով վնաս ենք տալիս պետությանը. Ռուբեն Վարդանյան

Մենք փորձում ենք հարց լուծել և այդ հարցը լուծելով վնաս ենք տալիս պետությանը. Ռուբեն Վարդանյան

264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, և իհարկե, ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ։ Հասկանում ենք դժվարությունները, հասկանում ենք իրավիճակը, շատ բարդ իրավիճակ է։ 264 ժամ արդեն շարունակվում է բլոկադան, և իհարկե ամեն մի ժամը մեծացնում է մարդկանց անհանգստությունն ու մտահոգությունը», - ասել է նա

Պետնախարարը հավելել է նաև, որ իրենք արդեն հունի մեջ են ընկնում և երկուշաբթի օրվանից ուղիղ եթերներ կլինեն միայն որևէ միջադեպի դեպքում, քանի որ իրավիճակի մասին ամբողջ տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ օպերատիվ շտաբի լրատվական կենտրոնի միջոցով։

Իր խոսքում նա նաև շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխարհի հայերին ու ոչ հայ ընկերներին, ովքեր իսկապես շատ անհանգիստ ու մտահոգված են և, աշխարհի տարբեր երկրներում ապրելով, փորձում են ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար։

Վարդանյանն անդրադարձավ նաև մի շատ կարևոր հարցի․ «Շատ անգամ մարդիկ լավ մտադրությամբ փորձում են հարց լուծել, բայց այդ հարց լուծելը խանգարում է գործին, նպատակներին: Նորից ուզում եմ խնդրել` հարգենք պետությունը: Բայց այս իրավիճակում պետք է ճիշտ կոորդինացիա արվի, որ ոչ թե մեր անհատական կարծիքը հայտնենք, այլ որպես կենտրոն, որպես շտաբ անենք ամեն ինչ, յուրաքանչյուր առաջարկ քննարկենք, բայց դա չլինի առանձին-առանձին: Չնայած այս ամենին՝ վստահ եմ, որ գնալու ենք և հաղթահարելու ենք այս դժվարությունները ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ օգնում է, այլ որովհետև մենք այդ ուժն ունենք և գնալու ենք առաջ»,- ասաց պետնախարարը։

 

  • Կիսվել: