երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք հաղթելու ենք համախմբվածությամբ. Աղավնոյի համայնքապետ

Մենք հաղթելու ենք համախմբվածությամբ. Աղավնոյի համայնքապետ

Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանը այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ կարևորելով սփյուռքահայության հետ ունեցած մշտական կապը, կոչ է արել Սփյուռքին նաև գործով լինել արցախահայության կողքին:

Իր խոսքում Անդրանիկ Չավուշյանն ընդգծել է, որ փրկությունը միասնականության մեջ է:
 
Նրա խոսքով՝ շատ ազնիվ հայորդիներ կան  Հայաստանում,  Սփյուռքում, Արցախում։
«Մենք հաղթելու ենք համախմբվածությամբ: Մեր ճակատագիրը մեկն է, իսկ փրկությունը՝ մեր միասնականության
 
մեջ»,-ասել է Ա. Չավուշյանը՝  նշելով, որ  պահելու և պահպանելու են Աղավնոյի խորհրդանիշը՝ հավատացած, որ Հայոց Եռագույնը մի օր ծածանվելու է  այնտեղ:

  • Կիսվել: