շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան․ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտում

Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան․ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Ստեփանակերտում

Մենք երեսուն տարի սպասել ենք այս օրվան: Այս մասին հոկտեմբերի 15-ին Ստեփանակերտում Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշը բարձրացնելուց հետո իր ելույթի ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Դառնալով նախագահ՝ ես նպատակ եմ դրել տեղադրել Ադրբեջանի դրոշը «օկուպացված տարածքներում» (չակերտները - խմբ․)։ Ամեն օր, ամեն ժամ մենք մոտենում էինք այս նպատակին:

Ոմանք հարցնում էին, թե ինչու մենք նոյեմբերի 10-ին համաձայնեցինք դադարեցնել պատերազմը: Այսօր, կանգնելով այստեղ, ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք ամեն ինչ արել ենք և անում ենք ժամանակին:

Ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի, և ես վստահ եմ, որ համաշխարհային հանրությունը նույնպես լավ գիտի, որ մենք ցանկանում էինք հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Տասնյոթ տարիների ընթացքում ես անձամբ մասնակցել եմ բազմաթիվ անիմաստ ու անպտուղ բանակցությունների։ Ինչո՞ւ։ Որովհետև ես կարծում էի, որ այս հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Բայց հետզհետե հույսերը մարեցին։ Եվս մեկ անգամ վերլուծելով Հայաստանի քաղաքականությունը՝ այսօր լիովին վստահ կարող եմ ասել, որ նրանք մեզ ոչ մի թիզ հող չէին պատրաստվում վերադարձնել։ 

Մենք Խանքենդիի (Ստեփանակերտ - խմբ․) կենտրոնում ենք՝ Ադրբեջանի դրոշի ներքո, սա պատմական իրադարձություն է»,- ասել է Ալիևը:

  • Կիսվել: