հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ադրբեջանը շատ հարցերում մշտական կապի մեջ է Արցախի օրինական իշխանությունների հետ, կան դեպքեր, երբ ԱՀ իշխանություններն ավելի տեղեկացված են լինում. Սիմոնյան

Ադրբեջանը շատ հարցերում մշտական կապի մեջ է Արցախի օրինական իշխանությունների հետ, կան դեպքեր, երբ ԱՀ իշխանություններն ավելի տեղեկացված են լինում. Սիմոնյան

Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումներում ու հարցերում: Այս մասին Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը;

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ՛՛:

Խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության մասին, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան՝ կբանակցեն Արցախի հետ՝ Սիմոնյանն ասաց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ:

Նա նշեց. ՛՛Միևնույն ժամանակ Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք:

Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ հիշենք՝ բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է՝ ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է՛՛:

  • Կիսվել: