ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների. Արտակ Բեգլարյան

Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ: Իր Facebook-յան էջում գրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին:

«Ստեփանակերտից ու շրջաններից հավաքվել էին շուրջ 40,000 քաղաքացիներ (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը): Նրանք և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»,-գրել է Ա. Բեգլարյանը:


  • Կիսվել: