երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև

«Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես՝ Կովսական, որտեղ հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ իր երկիրն իբրև թե կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են: Մենք արդեն Ղարաբաղի հայ համայնքին ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային, քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում, որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և իր միջազգային պարտավորություններին համապատասխան», -ասել է Ալիևը:

  • Կիսվել: