շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը». Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով

«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը». Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում կիսվել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից հրապարակված  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահնված անձանց պատմություններով։

«Ես, իսկապես, կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական ​​դպրոցն ու ուսուցիչներին», - ասում է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է: Նա իր կլառնետով էր՝ միակ հուշանվերը։

«Մենք արդեն 3 անգամ կորցրել էինք մեր տունը», - ասում է Գոռի մայրը՝ Շուշանիկը։

Գոռի մասին պատմությունով կիսվելով՝ ԱԳՆ խոսնակը գրում է․«Մարդկային կյանքեր՝ կոնկրետ անուններով»:

  • Կիսվել: