երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին․ Զախարովա

Մոսկվան աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցային գործընթացի մեկնարկին և աշխատում է կողմերի՝ միմյանցից լրջորեն տարբերվող մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին: Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է», - ասել է նա:

Ինչպես նշել է Զախարովան, ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը և պատրաստ են շարունակել անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացին։

«Ռուսաստանը ոչ մի նախապայման չի առաջադրում և ջանասիրաբար աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին», - ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական ​​գերատեսչության ներկայացուցիչը։

Հարց տվող հայ լրագրողին Զախարովան նկատողություն է արել՝ նշելով, որ առանց օբյեկտիվության լրագրություն չկա. «Դա անելու համար դուք պետք է հասկանաք, որ կարգախոսների մակարդակով կտրատված արտահայտությունները գործին չեն օգնի, այլ միայն լրացուցիչ կգրգռեն, ուստի ես խստորեն կոչ եմ անում ձեզ հնարավորինս օբյեկտիվ լինել հարց տալու ժամանակ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակներում տարբեր կողմերում հայտնված լրագրողները, ցավոք, կանգնած են օբյեկտիվ լինելու կամ որոշակի դիրքորոշման երկընտրանքի առաջ։ Առանց այս մասի իմ պատասխանը թերի կլիներ»,- հավելեց նա:

  • Կիսվել: