Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ. Բեգլարյան
ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ... Այս վերտառությամբ գրառում է արել ր ֆեյսբուքյան էջում Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հայտնելով, որ մեկնարկում են առցանց ֆլեշ մոբ:
՛՛Մեկնարկում ենք առցանց ֆլեշ մոբ, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք կարող է իր սոցցանցային օգտահաշիվների ետնանկարը դարձնել «Պապիկ-տատիկը» կամ Արցախի մեկ այլ խորհրդանիշ:
Դա լրացուցիչ միջոց է ցույց տալու տեղեկատվական զորակցություն Արցախին և ձեր ընկերներին անընդհատ հիշեցնելու Արցախի կարևորության մասին:
«Պապիկ-տատիկի» լուսանկարն եմ ընտրել ես, քանի որ այն խորհրդանշում է Արցախի հայկական խորն արմատները, ամրությունն ու շարունակականությունը՛՛.-նշել է նա: