ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ․ ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ․ ԱՀ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
«Միացման արդարացի պահանջը թեև հրապարակայնորեն սկսեց արտահայտվել 1988-ից սկսած, սակայն հստակ բարձրաձայնվել է Արցախի մտավորականության կողմից խորհրդային կենտրոնական իշխանություններին տարիներ շարունակ ուղղված նամակներում:
 
Հայությունը համախմբվեց Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում և ամենուր՝ վերջնականապես լուծելու Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը:
30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են:
 
Հենց այս պարզ իրողություններն են,որ մեզ թույլ են տալիս պնդելու՝ արցախյան շարժումն անջատողականություն (սեպարատիզմ) չէ, այն ինքնանպատակ չէ, այլ ազգի մի հատվածի բնական ձգտումն ու իրավունքը՝ միանալու մայր հայրենիքին, որից արհեստականորեն ու անիրավ կերպով առանձնացրել էին:
 
Տեսանյութը՝ Արցախի Մարտունի քաղաքում այս պահին ընթացող համերգից՝ նվիրված
Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու գաղափարի անմնացորդ նվիրյալներ և լեգենդար հրամանատարներ Մոնթեի և Ազգալդյանի հոբելյաններին»:

  • Կիսվել: