հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Մասնակի այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի տներից մեկը. ԱՀ ՆԳՆ

Մասնակի այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի տներից մեկը. ԱՀ ՆԳՆ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 3:59-ին, Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի բնակելի տներից մեկում բռնկված հրդեհի մասին:

 Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Շիջման աշխատանքներ կատարելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով, ժամը 4:00-ին Ասկերանի հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ անմիջապես մեկնել է կանչի վայր:
 
Հրշեջ փրկարարները տեխնիկական ու ձեռքի միջոցներով, տեղացիների մասնակցությամբ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ, որի շնորհիվ կրակը չի տարածվել ամբողջ բնակարանով:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 4:35-ին, լիամարվել՝ ժ. 4:50-ին:
Այրվել է Դահրավ գյուղի նորակառույց թաղամասի 1 հարկանի տներից մեկը՝ մասնակի:
 
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: