Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում բացվել է «Մունք» տեխնոդպրոցը
Երեկ՝ հունիսի 18-ին, Մարտունու շրջանի Հաղորտի համայնքում կայացել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությունը:


«Գումարը հայթայթելու ժամանակ մեր գործընկերների շարքը համալրեց «ռեԱրմենիա» հիմնադրամը, որը համագործակցության հարթակ է աշխարհի հայության համար: Մեր նախագիծը, բյուջեն տեղադրեցինք իրենց հարթակում: Նախագիծը պարունակում է մասնագիտությունների ավելի լայն սպեկտոր և օգտվելու հնարավորություն է տալիս Հաղորտու և շրջակա համայնքների երեխաներին։
Հաշվի առնելով երեխաների թիվը, այս պահի պահանջարկը, շուկայական իրավիճակը` եկանք եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է 67 միլիոն ՀՀ դրամ գումար, նախագիծն իրագործելու և մեկ տարվա ընթացիկ ծախսն ապահովելու համար, բայց հավաքվեց ավելին՝ 69 միլիոն դրամ: Հուլիսի 2-ից կսկսվի նախագծի առաջին՝ «Բացահայտում» փուլը, որի դեպքում մասնագետները շրջում են գյուղերով և արդյունքում բացահայտում շահառուների ընդունակությունները, հմտությունները, որից հետո նրանք հնարավորություն են ստանում ընդունվել տեխնոդպրոց: Գործունեությունը սկսում ենք չորս ուղղություներով՝ ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն և մարկեթինգ, որոնց ընտրությունը, իհարկե, կատարելու է մասնակիցը: Հիմնադրմանը հաջորդող առաջին ամսում դասընթաց կմեկնարկի երեք ուղղություններով: Մեկ տարի հետո մենք համապատասխանաբար կունենանք 30-40 կայացած մասնագետ: Շահառու կարող են դառնալ 14-16 տարեկանները»,- ասել է Ա. Ավանեսյանը:
Խնուշինակցի եղբայրներ Դավիթ և Մարաթ Մելքումյանները երեք տարի է, ինչ առնչվում են «Ես» կրթական հիմնադրամին: Նրանք արդեն ունեն իրենց «Բուլդի» աշխատասենյակը, որտեղ զբաղվում են 3D խաղալիքների արտադրությամբ:
««Ես» կրթական հիմնադրամի ծրագիրը մեր դպրոցում էի սովորում, իսկ տեխնոդպրոցի բացումից հետո կշարունակեմ այստեղ: Անցել եմ հիմնադրամի 2-րդ փուլը, որը ներառում է դիզայն, 3D մոդելավորում և ծրագրավորում: Այստեղ ես կուզեի սովորել ծրագրավորում և դիզայն: Իմ հասակակիցներին կցանկանայի հորդորել, որ գան, մասնակցեն և ընտրեն իրենց մասնագիտությունները»,- նշել է Դ. Մելքումյանը:
Հաղորտիում «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը: