ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտունիում թշնամու հարձակման հետևանքով զոհվածները տատ ու թոռ են․ Երեխան ինը տարեկան էր

Մարտունիում թշնամու հարձակման հետևանքով զոհվածները տատ ու թոռ են․ Երեխան ինը տարեկան էր

Քիչ առաջ ադրբեջանական մամուլի կողմից տարածված տեղեկությունը, թե թշնամին իբրև  թե մի քանի բնակավայրեր են գրավել, ապատեղեկատվություն է, նման բան չկա։ Այդ մասին քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը», -հայտարարեց Պողոսյանը։

Նա ներկայացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը վաղ առավոտյան ռազմական գործողություններ է սկսել արցախաադրբեջական շփման գծի ամբողջ երկայնքով ակտիվ ռազմական գործողությունները բացի սահմանային հատվածներից հակառակորդը թիրախավորել է քաղաքացական բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշի քաղաքը։  Հարձակման հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել և երկու զոհ՝ տատիկն ու թոռնիկը՝ Մարտունի քաղաքից։ Երեխան ինը տարեկան էր։

«Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ կրակ վարել շփման գծի երկայնքով», -հավելել է Պողոսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: