երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարտունի-Ննգի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից․ կա տուժած

Մարտունի-Ննգի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից․ կա տուժած

Նոյեմբերի 30-ին ժամը 19:15-ին ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ «Ավոյի աղբյուր» կոչվող տեղամասին հարակից ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

Անմիջապես կանչի վայր են մեկնել ՆԳ նախարարության Մարտունու շրջբաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները։

Պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մարտունի-Ննգի ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի 51-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն վարելով իրեն պատկանող «Օպել-աստրա» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ և հայտնվել ճամփեզրին։

ՃՏ պատահարի հետևանքով ուղևոր՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 44-ամյա բնակիչ Ա. Հ.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և տեղափոխել մշտական տեղակայման վայր։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

ՆԳ նախարարությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։

 

  • Կիսվել: