կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. չշահարկել և չմոլորեցնել մարդկանց. Արտակ Բեգլարյան

Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ. չշահարկել և չմոլորեցնել մարդկանց. Արտակ Բեգլարյան

Մարտի 20-ի հանրահավաքը որևէ առնչություն չունի արցախյան ու հայաստանյան քաղաքական ուժերի հետ։  Այս մասին հայտարարել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա նշել է, որ հանրահավաքը կազմակերպվում է բացառապես Արցախի ժողովրդի կարիքների ապահովման հասարակական նախաձեռնության կողմից:

«Իսկ հանրահավաքի օրակարգը վերաբերում է բացառապես Արցախի ժողովրդի իրավունքներին ու առկա մարդասիրական կարիքներին և որևէ առնչություն չունի ՀՀ ներքաղաքական պայքարի հետ:

Հանրահավաքին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով մտահոգ է Արցախի ժողովրդի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ՝ անկախ կարգավիճակից, բնակության վայրից, քաղաքական հայացքներից և այլ հատկանիշներից:
 
Այլ նպատակներով չշահարկել և չմոլորեցնել մարդկանց:
 
Մարտի 20` ժամը 15:30, Երևանի Ազատության հրապարակ»,- Facebook-ում գրել է Բեգլարյանը:
 
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տարաբնույթ ճնշումներ են նկատվում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնություն որոշ ակտիվ անդամների նկատմամբ:

  • Կիսվել: