երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր համայնքի դպրոցը վերակառուցման կարիք ունի

Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր համայնքի դպրոցը վերակառուցման կարիք ունի

Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր համայնքի դպրոցի շենքը գտնվում է վթարային վիճակում և վերակառուցման կարիք ունի:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Պողոսագոմեր համայնքի ղեկավար Արտակ Առուստամյանը:

«Համայնքի կազմում ընդգրկված է նաև նաև Ղազարահող գյուղը: Գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներից, առաջնայինը է դպրոցի վթարային շենքի վերակառուցումը: Կրթօջախում սովորում է 45 աշակերտ, ունենք նաև 19 նախադպրոցական: Բացի այդ, գյուղում մանկապարտեզահասակ 32 երեխա կա, ուստի նաև նախակրթարանի կարիք է զգացվում»,-մանրամասնել է համայնքապետը:

Անդրադառնալով բնակիչների զբաղվածության հարցին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեծ մասը հիմնականում աշխատում է «Բեյզ Մեթըլս» ընկերությունում, մի մասն էլ հողահործությամբ է զբաղվում, մշակելով տնամերձ հողամասն ու այգին:

Ըստ Արտակ Առուստամյանի՝ համայնքում պատերազմից հետո շինարարական որոշ աշխատանքներ են իրականացվել:

«Ասֆալտապատվել են գյուղի ճանապարհները, փոխվել են շատ տների տանիքներ, ներկայումս ընթացքում է ջրամատակարարման խնդրի լուծումը»,-հավելեց Պողոսագոմերի համայնքապետը:

  • Կիսվել: