ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել․ ԱԻՊԾ

Մարտակերտի և Ասկերանի շրջաններում մեկ ժամ տևողությամբ կարկուտ է տեղացել․ ԱԻՊԾ

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:  

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
«Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:
 
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքերում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:
 
Կարկուտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ, բնակավայրերում:
 
Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: