երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումը պահանջում է միջազգային արձագանք և իրավական հետևանքներ․ Մարուքյան

Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումը պահանջում է միջազգային արձագանք և իրավական հետևանքներ․ Մարուքյան

Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, այդ թվում ՝ 30 հազար երեխաների կապի միակ ուղին, Ադրբեջանի կողմից արգելափակվել է արդեն 8-րդ օր է։ Այս մասին Թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանը մարդասիրական ճգնաժամ է ստեղծել առանց որեւէ ողջամիտ բացատրության։Մարդու իրավունքների այս կոպիտ խախտումը պահանջում է միջազգային արձագանք և իրավական հետևանքներ»,-գրել է նա։

  • Կիսվել: