շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման վերաբերյալ

Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման վերաբերյալ

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման վերաբերյալ և բարձրաձայնել այն հետևանքները, որոնց կարող է բախվել Բաքուն:

«Արդեն 22 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրել է խաղաղ մարդկանց հացադուլի քաղաքականությունը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի և ասի, թե ինչ հետևանքներ է սպասում Ադրբեջանին նման պահվածքի համար»,- գրել է նա Թվիթերում։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: