երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մամուլի հրապարակումներն այն մասին, թե իբր Արցախի գործող նախագահը ևս ձերբակալված է, չեն համապատասխանում իրականությանը

Մամուլի հրապարակումներն այն մասին, թե իբր Արցախի գործող նախագահը ևս ձերբակալված է, չեն համապատասխանում իրականությանը

 Մամուլի հրապարակումներն այն մասին, թե իբր Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանը ևս ձերբակալված է, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Արցախյան իր աղբյուրները։

Այս պահին Շահրամանյանը շարունակում է մնալ Ստեփանակերտում։ Նշենք, որ Ադրբեջանը երեկ գերեվարել է Արցախի երեք նախագահներ՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։

Հավելենք, որ ավելի վաղ գերեվարվել էին գործարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ԳՇ պետի տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին ՊՆ նախարար Լևոն Մնացականյանը, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

  • Կիսվել: