չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Նախորդ տարի լրագրողներից ստացել ենք երկու կամ երեք դիմում֊բողոք. Արցախի ՄԻՊ

Նախորդ տարի լրագրողներից ստացել ենք երկու կամ երեք դիմում֊բողոք. Արցախի ՄԻՊ

Այսօր՝ մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդիպել է Արցախում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, խոսել ոլորտում առկա խնդիրների մասին, ներկայացրել այդ խնդիրները, և, ՄԻՊ հաստատության լիազորությունները և խողովակները օգտգործելով, ուրվագծել որոշակի ուղիներ խնդիրների լուծման ուղղությամբ:

 Հանդիպման առաջին հատվածում քննարկվել են այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում, իսկ երկրորդ հատվածում ընթացել է մտքերի փոխանակում, թե ինչպես ակտիվացնել լրագրողների դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Գեղամ Ստեփանյանը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումները պետք է ավելի հաճախ լինեն:

«Նախորդ տարվա ընթացքում պլանավորել ենք, որ տարբեր մասնագիտական գործունեություն ծավալող անձանց հետ պետք է հանդիպումներ ունենանք, մանավանդ՝ լրագրողների հետ, որոնք ՄԻՊ հաստատության բնական դաշնակիցներ են, որովհետև մի կողմից լայնորեն լուսաբանում են ՄԻՊ աշխատանքները, մյուս կողմից էլ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ լրագրողների կողմից է շատ հաճախ բարձրաձայնվում մարդու իրավունքների խախտումների մասին, և այս առումով պետք է կարողանանք համակարգված աշխատել»,-«Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է Գ. Ստեփանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա տեղեկացրել է, որ, ըստ նախորդ տարվա ցուցանիշների, լրագրողներից ստացել են երկու կամ երեք դիմում֊բողոք, և ասել, թե լրագրողները ՄԻՊ ոլորտի խնդիրներ բարձրաձայնողներից ամենաակտիվներն են, սխալ կլինի:

«2021 թվականի ընթացքում Սահմանադրությամբ և Օրենսդրությամբ ապահովված, երաշխավորված տեղեկատվության ազատության իրավունքի իրացման առումով քաղաքացիները բախվել են տարբեր խնդիրների: Մենք այս բովանդակությամբ ստացել ենք 17 դիմում. դրանք հիմնականում վերաբերում էին օրենսդրությամբ սահմանված ժամկետների ուշացումներին, դիմումները չընթացքավորելուն, կամ տեղեկատվություն հայցող քաղաքացիների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքին, բայց այս թեմայով լրագրողներից ընդամենը մեկ դիմում-բողոք ենք ստացել՝ չնայած տեղյակ ենք, որ պարբերաբար տարբեր մարմինների կողմից ուշացվում է հայցող տեղեկատվությունների տրամադրումը: Այս պրակտիկան, ցավոք, ձևավորված է և շարունակում է նկատելի լինել»,-ընդհանրացրել է ԱՀ ՄԻՊ-ը:

  • Կիսվել: