կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի կատարման գործում առաջընթացի մասին:

Նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար:

Ռուսաստանի նախագահը ուշադրություն հրավիրեց ռազմական գործողություններից տուժած տարածաշրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա:

Արտահայտվել է փոխադարձ պատրաստակամություն՝ համակարգելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով՛՛:

 

  • Կիսվել: