երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք․ ՀՀ ՄԻՊ

Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը իր թվիթերյան էջում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին կոչ է արել է փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արդեն 17-րդ օրն է՝ արգելափակված է։ Սա թեմայի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է: Եվ այո, հենց այն փաստը, որ միայն ԿԽՄԿ տարբերանշանով մեքենաներ են մտնում և դուրս գալիս, վկայում է, որ շրջափակումը շարունակվում է»,- գրել է օմբուդսմենը։

 

  • Կիսվել: