չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ-ն՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանում այցով գտնվող՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեն:

Նա նշեց, որ ՄԱԿ-ը սատարում է միջազգային իրավունքի ձևավորումը, կարևոր է համարում սահմանների անձեռնմխելիությունը և ցուցադրում է դա բանաձևերի ընդունմամբ:

«ՄԱԿ-ը կարևորում է տարածքային ամբողջականությունը և սահմաննեևի անձեռնմխելիությունը: Պետությունների սահմանները չպիտի փոփոխության ենթարկվեն, դրանք պիտի անձեռնմխելի մնան: Մենք չենք ընդունում սահմանների՝ ուժի գործադրմամբ արված փոփոխությունները: Գլխավոր ասամբլեան ունի իր տեսակետը, որը մնում է անփոփոխ: Այս խնդիրների լուծման համար մեխանիզմ պիտի լինի: ՄԱԿ-ի դերն այդ մեխանիզմներին օգնելն է: Երկու երկրների միջև բանակցություններ են ընթանում: Մենք սատարում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»,-ասաց Թիջանի Մուհամմեդ-Բանդեն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: