ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Լրագրողներ առանց սահմանների»-ն ՌԴ-ին կոչ է անում վերջ դնել ԼՂ-ն տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը

«Լրագրողներ առանց սահմանների»-ն ՌԴ-ին կոչ է անում վերջ դնել ԼՂ-ն տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանին կոչ է անում վերջ դնել Լեռնային Ղարաբաղը տեղեկատվական «սև խորշ» դարձնելու քաղաքականությանը:

Կազմակերպությունը հատուկ հայտարարությամբ անդրադարձել է ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Լաչինի միջանցքում տեղակայված ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղ լրագրողների մուտքի սահմանափակումներին։

Կառույցը մատնանշում է առնվազն 10 դեպք, երբ ռուս զինվորականները մերժել են արևմտյան լրագրողներին մուտքի թույլտվության հարցում։ Կազմակերպության պնդմամբ` լրագրողներին մերժելու համար ռուսական կողմը չուներ որևէ օբյեկտիվ պատճառ։

«Լրագրողները այդ տարածքի համար անվտանգության սպառնալիք չեն ներկայացնում»,- շեշտում է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի տնօրեն Ժաննա Կավալյեն՝ հավելելով, որ առանց միջազգային մամուլի Լեռնային Ղարաբաղը կարող է վերածվել տեղեկատվական «սև խորշի»։

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Ռուսաստանի իշխանություններին կոչ է անում վերացնել այդ խոչընդոտները, թույլ տալ լրագրողների ելումուտը անկախ նրանց ազգությունից։

Կազմակերպությունը դիմում է նաև ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին` խնդրելով օգնել ապահովելու տեղեկատվություն ստանալու իրավունքը։

 

  • Կիսվել: