չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Լոխ լյավ ա ինան»․ ասկերանցի 12-ամյա բլոգերը Երևանից կպատմի Արցախի մասին

«Լոխ լյավ ա ինան»․ ասկերանցի 12-ամյա բլոգերը Երևանից կպատմի Արցախի մասին

«ԴիջիԹեք» Էքսպոյի նախասրահում Արցախի բարբառով արտահայտություններ են հնչում։ Ասկերանցի 12-ամյա բլոգեր Տիգրանն է, էքսպոյի այցելուներին Արցախի բարբառով հարցեր է տալիս ու նոր բառեր սովորեցնում։ Գրում է «Հետք»-ը։

«Երբ մեզ ասում են Արցախի բարբառով ինչ-որ բան ասել, մենք միշտ ասում ենք՝ լոխ լյավ ա։ Արցախում մենք դրան հավատում էինք։ Մեր սպասածի նման չեղավ, բայց ես գիտեմ՝ եթե ոչ այսօր, ապա տարիներ հետո հաստատ լոխ լյավ ա ինան»,- ասում է Տիգրանը։ 

«ԴիջիԹեք23» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին Տիգրան Գաբրիելյանը ավագ եղբայրների՝ Աշոտի ու Դավիթի հետ է մասնակցում։  Շուրջ 120 մասնակից ընկերություններից մեկը իրենց «ԲիԱյԲի» (BIB - Brothers in business) մարքեթինգային ընկերությունն է։ Հոկտեմբերի 13-ից 15-ը եղբայրները ցուցահանդեսի այցելուներին ծանոթացրել են հայկական տեխնոլոգիական հնարավորություններին ու պատմել արտակարգ իրավիճակներում բլոգինգով զբաղվելու մասին։ Աշոտն ու Դավիթն են Տիգրանին օգնում տեսանյութեր նկարել ու մոնտաժել։

«Սկզբում դիտումները շատ քիչ էին։ Հետո անծանոթ մարդիկ սկսեցին լավ մեկնաբանություններ գրել, ինձ առանց տեսնելու հարազատ էին համարում։ Մենք էլ որոշեցինք ավելի մանրամասն պատմել Արցախի մասին ու կրթել մարդկանց»,- պատմում է պատանի բլոգերը։

Արցախի շրջափակման օրերին Տիգրանի «բլոկադային ողջույնները» պտտվում էին սոցիալական տարբեր հարթակներում։ Մի քիչ հումորով, մի քիչ էլ լրջությամբ արցախցի բլոգերը ներկայացնում էր իրավիճակը հայրենիքում։ Տեսնելով, որ տեսանյութերը մեծ տարածում են գտնում՝ Տիգրանն ու եղբայրները որոշեցին նաև անգլերենով պատմել, թե ինչպիսին է կյանքը շրջափակման մեջ։ Տեսանյութերը գրավեցին նաև ադրբեջանցիների ուշադրությունը։ Տիգրանը պատմում է, որ ադրբեջանական հազարավոր էջերից հարձակումների է ենթարկվել, վատ մեկնաբանություններ ու զանգեր ստացել։

«Ստիպված էինք օրական 2000-3000 էջ բլոկել, որովհետև անհնար էր․ վատ բաներ էին գրում, մեկնաբանություններում էլ հայերի հետ կռվում էին։ Բայց էդ նշանակում էր, որ մենք թիրախին ենք կպել»,- բացատրում է Տիգրանը։

Մանրամասերը՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: