Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև հայերի կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ տեղի են ունեցել բախումներ, կիրառվել է արցունքաբեր գազ
Լիբանանահայ հազարավոր երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջեւ։
Լիբանանի «Այն ար» շրջանը հասնելով՝ երիտասարդները միասնաբար երգել են Արցախի քայլերգը։
«Արեւելք»-ի աղբյուրի համաձայն՝ դեսպանատան շուրջ երկրի անվտանգության մարմինները խիստ միջոցառումներ են իրականացրել, սակայն երիտասարդների հոսքն այդ շրջան շարունակվել է:
Նշենք նաեւ, որ հավաքի ընթացքում գրանցվել են բախումներ, իսկ անվտանգության մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների ուղղությամբ։
Տեղի է ունեցել նաեւ հրմշտոց, որի հետեւանքով կան վիրավորներ: