երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով  կձևավորվի աշխատանքային խումբ

ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով կձևավորվի աշխատանքային խումբ

ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում եմ կայացրել. կառավարության նիստում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ խումբը կգլխավորի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Ըստ Փաշինյանի՝ Լաչինի միջանցքի փակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է. «Խմբի խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։ Աշխատանքային խմբերում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ»։

 

  • Կիսվել: