կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ վարորդների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն, վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ կփաստաթղթավորվեն. ՆԳՆ ոստիկանություն

ԼՂ վարորդների նկատմամբ կազմված վարչական ակտերը կբեկանվեն, վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ կփաստաթղթավորվեն. ՆԳՆ ոստիկանություն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետություն են մուտք գործել սեփական մեքենաներով կամ իրենց կողմից վարվող այլ տրանսպորտային միջոցներով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

՛՛Որոշ դեպքերում նրանք թույլ են տվել վարչական իրավախախտումներ, որոնք արձանագրվել են ոստիկանների և հանրապետության տարածքում տեղադրված տեսա և լուսանկարահանող սարքերի կողմից։

Շուրջ մեկ ամիս ոստիկանության կողմից ձեռնարկվել են նախազգուշական միջոցառումներ, ինչից հետո իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Սակայն նկատի ունենալով բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոգեվիճակը, նաև այն հանգամանքը, որ չեն տիրապետել Հայաստանի Հանրապետության երթևեկության առանձնահատկություններին ու օրենսդրության պահանջներին, առկա օրենսդրության պայմաններում, վերադասության կարգով, վարչարարության շրջանակներում որոշում է կայացվել սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ նրանց կողմից թույլ տված խախտումները դիտարկել ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված։

Ըստ այդմ, կազմված վարչական ակտերը կբեկանվեն և ընթացիկ փուլում գտնվող վարույթները կկարճվեն, իսկ հոկտեմբերի 26-ից սկսած՝ բոլոր խախտումները պատշաճ փաստաթղթավորվելու են և ենթակա են լինելու կատարման։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը բխում է երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության երաշխավորումից, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: