երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԼՂ-ում ժամանակավորապես են տեղակայված ռուս խաղաղապահները, նրանց ժամկետը նշված է հայտարարության մեջ․ Ալիև

ԼՂ-ում ժամանակավորապես են տեղակայված ռուս խաղաղապահները, նրանց ժամկետը նշված է հայտարարության մեջ․ Ալիև

 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Շուշի քաղաքում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարերլ է՝ որ ԼՂ-ում ժամանակավորապես են տեղակայվել ռուս խաղաղապահներ։

«Ղարաբաղը մեր հողն է։ Այնտեղ ժամանակավորապես են տեղակայված ռուս խաղաղապահները, նրանց ժամկետը նշված է 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ, և եթե նրանք հույսը դնեն որևէ մեկի վրա, նրանք դեռ կբախվեն ողբերգության»,- ասել է Ալիևը։

Նա հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը հնարավոր է միայն իրենց առաջադրած 5 սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվելու դեպքում։

 

  • Կիսվել: