կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա

ԼՂ–ում պայթյունից տուժած 4 բուժառու կտեղափոխվեն Ֆրանսիա. Կոլոննա

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան Այրվածքաբանության ազգային կենտրոնում այցելել է Արցախում վառելիքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը։
Նշվում է, որ Կոլոննան կենտրոնին է փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը։
Նա տեղեկացրել է` մտադիր են 4 բուժառուի տեղափոխել Ֆրանսիա` բուժումն այնտեղ շարունակելու նպատակով։
 
«Իմ այցն արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև աջակցությունը, նաև դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին»,– ասել է նա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որը միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել են մեծացնել Հայաստանին աջակցությունը: Կոլոննան ընդգծել է` հիմա արդեն այդ աջակցությունը հասցրել են 12,5 մլն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար:

  • Կիսվել: