ԼՂ-ում խաղաղապահ զորախումբը ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպք չի արձանագրել. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է իր առաքելությունն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ասված է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նոյեմբերի 27-ի տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես՝ նշվում է. «Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»:
Հաղորդվում է նաև, որ խաղաղապահները պարեկություն են իրականացրել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: