երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ-ում  հումանիտար ճգանաժամը առաջացել է Ադրբեջանի կողմից իր  ստանձնած միջազգային պարտավարությունները չկատարելու հետևանքով ․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ-ում հումանիտար ճգանաժամը առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավարությունները չկատարելու հետևանքով ․ Նիկոլ Փաշինյան

«Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում  ծայրաաստիճան սրվել  է»,- կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ  ադրբեջանցիների կողմից Լաչինի  միջանցքը փակելու խնդրին․

« Ադրբեջանը նախ արգելափակել է Լաչինի միջանցքը , ապա փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը։ Այս սադիչ գործողությունների հետևանքով  ԼՂ բնակիչները զրկվել են աատ տեղաշարժի իրավունքից, ձմեռային եղանակի պայմաններում հայտնվել են  իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ , հաարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ  ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին , բազմաթիվ ընտանիքներ ապա կիսվել են ՝ հայտնվելով  շրջափակման տարբեր կողմերում։ Առողջական ծանր խնդիրներ ուենցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից։  Խափանվել են պարենի և առաջաին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարումները։ 120 հազար մարդ  շրջափակման մեջ փաստացի հայտնվել է  պատանդի կարգավիճակում; Գազով ջեռուցվող  դպրոցներն ու մանակապարտեզները հարկադրված  դադարեցրեկլ են աշխատանքները, ինչի հետևանքով  շուրջ 22 հազար երեխա զրկվել է  կրթության իրավունքից» ։ 

«ԼՂ-ում ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգանաժամ  հնարավոր չէ անվանել։  Ընդ որում այդ ճգնաժամը առաջացել է Ադրբեջանի կողմից իր  ստանձնած միջազգային պարտավարությունները  չկատարելու հետևանքով։ Ինչպես արդեն ասվել է բազմից Լաչինի միջանցքի փկումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության ուղղակի և կոպիտ ոտանահարում է Ադրբեջանի կողմից , այն պարզ հիմնավորմամբ, որ  նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն  Լաչինի  միջանցքը  գտնվում է  ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի  վերահոսկողության ներքո և  Ադրբեջանը երաշխավորում է  Լաչինիչ միջանցքովց քաղաքացիների  տրանսպորտային միջոցների և բեռների  երթևեկությունը։ Այս հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը»,- նշեց Փաշինայնը։ 

  • Կիսվել: