շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին՝ իրենց տներ վերադառնալու իրավունք, որը վերահաստատել է Արդարադատության միջազգային դատարանը՝ 2023 թ. նոյեմբերի 17-ի իր որոշմամբ։ Այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին։

«Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել ենք Հայաստանում նրանց իրավիճակին վերաբերող հարցեր», - գրել է նա։

  • Կիսվել: