շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԼՂ-ից Հայաստան մուտք գործած ավելի քան 21 000 ավտոմեքենաները պետք է բերվեն օրինականության դաշտ. Փոխնախարար

ԼՂ-ից Հայաստան մուտք գործած ավելի քան 21 000 ավտոմեքենաները պետք է բերվեն օրինականության դաշտ. Փոխնախարար

Բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 21 000 տրանսպորտային միջոց է հատել Հայաստանի սահմանը և դրանք պետք է բերվեն օրինական երթևեկության դաշտ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մոտենան անձնագրային ցանկացած ծառայություն և կատարեն հաշվառման հասցեի փոփոխություն՝ նշելով ՀՀ-ում հաշվառման որևէ հասցե՝ սեփականատիրոջ համաձայնությամբ կամ նշելով նրանց փաստացի բնակության հասցեն:

  • Կիսվել: