երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածները ամենից շատ տեղակայվել են Սևան խոշորացված համայնքում․ մարզպետը հերքում է լուրերը, թե մարդկանց հիմնականում տեղակայել են սահմանամերձ բնակավայրերում

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ամենից շատ տեղակայվել են Սևան խոշորացված համայնքում․ մարզպետը հերքում է լուրերը, թե մարդկանց հիմնականում տեղակայել են սահմանամերձ բնակավայրերում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերքում է լուրերն այն մասին, որ Արցախից բռնի տեղահանված մարդկանց մարզում տեղակայել են հիմնականում սահմանամերձ բնակավայրերում:

«Իրականությունն այդպիսին չէ, թե հիմնականում տեղակայված են սահմանամերձ բնակավայրերում: Մեր մարզում բաշխվածության աշխարհագրությունն ամբողջությամբ ընդգրկվում է, մարզի բոլոր համայնքերում ունենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներ, ամենից շատ տեղակայվել են  Սևան խոշորացված համայնքում», -  լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Նա նշեց, թե աշխատանքներ են տարվում, որ բռնի տեղահանված անձինք վարձով տներ գտնեն:

«Մեզ մոտ մարդիկ տեղակայված են հյուրանոցներում, հյուրատներում ու սեփական տներում: Տեղակայվել են նաև ԵԿՄ-ի ճամբարում, պայմանները տարբերվել են, բայց այնպիսի պայմաններ ենք ստեղծել, որ անհանգստանալու կարիք չլինի», - ասաց Կարեն Սարգսյանը:

  • Կիսվել: