երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ

2023 թվականի հոկտեմբերից հետո ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հումանիտար օգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել մեծ թվով օտարերկրյա կառավարություններ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Աջակցության զգալի մասը հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին կամ օտարերկրյա պետությունների զարգացման գործակալություններին: 

Հատկացված աջակցության գումարը կամ այս գծով հայտարարության ընդհանուր արժեքը կազմել է 109 մլն դոլար 2023 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: