երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից ՀՀ ժամանած բռնի տեղահանվածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է

Արցախից ՀՀ ժամանած բռնի տեղահանվածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց  թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 12:00-ի դրությամբ չի փոխվել. Հայաստան է եկել բռնի տեղահանված 100  հազար 625 անձ:

Այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա ընդգծեց՝ փոփոխվել է հաշվառվածների թիվը. այն 95 հազար 711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը: Հաշվառվածների մեջ գերակշռում են երեխաները: Նրանց թիվը 29 հազար է:

  • Կիսվել: