երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների հումանիտար և սոցիալական աջակցությունը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության հարցերը 2023 թվականին ՀՀ Կառավարության դժվարին մարտահրավերներից էին: Այս ուղղությամբ ֆինանսական հատկացումները եղել են 2023 թվականի պետական բյուջեի կարևոր հարցերից մեկը: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Ըստ փոխվարչապետի՝ բռնի տեղահանվածների հետ կապված հումանիտար և սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով ծախսերի հանրագումարը կազմել է շուրջ 39 մլրդ դրամ, ընդ որում՝ սա ցուցաբերված աջակցության միայն այն մասն է, որը նշված սոցիալական խնդիրների լուծման համար ուղղվել է առանձին ծրագրերի միջոցով: 

«Կարող ենք փաստել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման հարցում ՀՀ Կառավարության արձագանքը եղել է արագ և համակարգված»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

  • Կիսվել: