չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց  վարձատրությունը  մի փոքր կբարձրանա

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանա

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը պայմանավորված է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրին համապատասխան 2024 թվականի ընթացքում ուսուցիչներին լրավճարների տրամադրման անհրաժեշտությամբ:

Ըստ այդմ, անհրաժեշտ է նախատեսված ֆինանսական միջոցները բաշխել՝ ըստ ՀՀ մարզերի:

Այս որոշման ընդունմամբ կստեղծվի հնարավորություն 2023 թվականի հոկտեմբերի 12-ի  ՀՀ կառավարության «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» N 1756-Լ որոշմամբ հաստատված ծրագրին համապատասխան ուսուցիչներին տրամադրել լրավճարներ:

Այս որոշման ընդունման արդյունքում՝ 2023 թվականին ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների վարձատրությունը  մի փոքր կբարձրանա:

  • Կիսվել: