երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված 81 ուսուցիչ արդեն ընտրել է իրեն հարմար աշխատավայր․ նախարար

ԼՂ-ից բռնի տեղահանված 81 ուսուցիչ արդեն ընտրել է իրեն հարմար աշխատավայր․ նախարար

Այս պահին 1000–ից ավելի դիմորդներ արդեն իսկ դիմել են ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ։ Այս մասին այսօր «Հումանիտար կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նարարար Ժաննա Անդրեասյանը։

"Գերակշռում են Երևանի ուսումնական հաստատություններ դիմածները, իսկ մարզերից Կոտայքի մարզի հաստատություններ են ամենից շատ դիմել։

ԼՂ–ից բռնի տեղահանված 81 ուսուցիչ արդեն ընտրել է իրեն հարմար աշխատավայր։ Եթե սկզբում նրանց առաջարկվում էր 1422 թափուր աշխատատեղ, ապա ԿԳՄՍՆ–ի ծրագրերի շնորհիվ 1341 թափուր տեղ է մնացել",-նշել է նախարարը։

  • Կիսվել: