երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված 321 մարդ դեռ հիվանդանոցում է. 13–ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԼՂ–ից բռնի տեղահանված 321 մարդ դեռ հիվանդանոցում է. 13–ի վիճակը ծայրահեղ ծանր է

ԼՂ–ում ռազմական գործողությունների ու բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած 321 մարդ այս պահին շարունակում է բուժում ստանալ ՀՀ տարբեր բուժկենտրոններում։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանց մեծ մասը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մարդիկ են, գտնվում են ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնում են։
 
Ընդհանուր բուժառուներից 13–ը ծայրահեղ ծանր վիճակում են, 113–ը` ծանր։
 
Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 6 երեխա։ 3 երեխայի դրական դինամիկայով այսօր առավոտյան են տեղափոխել բաժանմունք։
Նշենք, որ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 68 է: 21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ: Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, նրանցից 168-ը սեպտեմբերի 26–ին տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։

  • Կիսվել: