չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է եկել Հայաստանի Հանրապետություն

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է եկել Հայաստանի Հանրապետություն

Այսօր ժամը 18–ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 480 անձ է եկել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հակարիի կամուրջը հատել է 21․076 տրանսպորտային միջոց։

Հղիների թիվը կազմում է 221, հաշմանդամություն ունեցող անձանց թիվն է 2083, վիրավորներինը՝ 272։ 

20․000-իվ ավել երեխա է հատել ՀՀ սահմանը։ 674 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում։

«Դեռ կեսգիշերից մուտքի զգալի նվազում է տեղի ունեցել, և այս պահի դրությամբ կարող ենք ֆիքսել, որ ինտենսիվությունը խիստ նվազել է»,- ասել է նա։

  • Կիսվել: