ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն անմիջական դեր չի խաղում, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ համանախագահներին՝ փորձելով ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծում գտնել, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա 65-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Պատասխանելով հայ պատվիրակ Անդրանիկ Քոչարյանի այն հարցին, թե ինչպես է ՆԱՏՕ-ն նպաստում ԼՂ հակամարտության արդարացի եւ երկարաժամկետ կարգավորմանը՝ նա նշել է. «Առաջին հերթին՝ ես ՄԱԿ-ում մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ ՀՀ վարչապետի հետ: Դա շատ լավ հանդիպում էր, մենք հարցերի լայն շրջանակ քննարկեցինք»:

Ստոլտենբերգը հավելել է, որ ԼՂ-ի խնդկիրը չլուծված հակամարտություն է, եւ որ ՆԱՏՕ-ն մտահոգված է, քանի որ չի կարողացել քաղաքական եւ վերջնական լուծում գտնել այդ հակամարտության համար:

«Հասկանալի է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն անմիջական դեր չունի, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահների աշխատանքին՝ փորձելով քաղաքական լուծում գտնել»,-ասել է նա:   

  • Կիսվել: