երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ բնակիչներն օգտվում են ՀՀ-ում առկա ամենամեծ բժշկական փաթեթից, որը պետական պատվերի շրջանակում է. Անահիտ Ավանեսյան

ԼՂ բնակիչներն օգտվում են ՀՀ-ում առկա ամենամեծ բժշկական փաթեթից, որը պետական պատվերի շրջանակում է. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ասաց, որ հենց առաջին օրվանից ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները ստացել են անհրաժեշտ առաջին բուժօգնություն. «Մեր նպատակն է նրանց հասանելի դարձնել ամբողջական մաքսիմալ փաթեթը, որ կա ՀՀ-ում, արդեն ունենք 51 հազարից ավելի քաղաքացիներ, որոնք գրանցվել են ամբուլատորիաներում և պոլիկլինիկաններում, և, այո, նրանք օգտվում են ՀՀ-ում առկա ամենամեծ բժշկական փաթեթից, որը պետական պատվերի շրջանակներում է իրականացվում»:

Անահիտ Ավանեսյանը նաև նկատեց՝ բուժաշխատակիցներին աշխատանքով ապահովելու մասով աշխատանքներ են տարվում. «Այս ամսով էլ աշխատանքները ընթանում են: Մենք մոտ 400 բուժաշխատողների համար վերապատրաստման դասընթացներ ենք կազմակերպել, օրենքի փոփոխություն ենք նախաձեռնել, որը առաջիկայում կընդունվի, և նրանց համար հավաստագրման պահանջը հետաձգել ենք մեկ տարով»:

  • Կիսվել: