երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից. «Մեր միակ հույսը աղոթքն է». Le Figaro

Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից. «Մեր միակ հույսը աղոթքն է». Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականը անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը։

Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «ակտիվիստները» փակել են Արցախը աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Պաշարները սպառվում են, անկլավում գտնվող հայերն իրենց բոլորի կողմից լքված են զգում։

Դեկտեմբերի 12-ից այս կենսական նշանակություն ունեցող ճանապարհը, որը տեղափոխում է տարածքի պաշարների գրեթե 90%-ը, չի վարել ոչ մի մարդատար կամ բեռնատար։ Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, ապա Ստեփանակերտի բոլորովին նոր օդանավակայանը շահագործումից դուրս է եկել, քանի որ Ադրբեջանը սպառնացել է խոցել ցանկացած օդանավ, որը բարձրանում կամ վայրէջք է կատարում: Հետևանքը եղել է այն, որ 15 օրվա ընթացքում օրական ուղարկվող 400 տոննա պարենային խմբաքանակներից ոչ մեկը չի հասել Արցախ։ Անգամ կանխիկ գումարն է վերջանում։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են վճարումներ կատարել բանկային գործարքների միջոցով:

Սուրբ ծննդյան տոնակատարությունից մի քանի օր առաջ, որը Հայ Առաքելական եկեղեցին նշում է հունվարի 6-ին, շրջափակումն էլ ավելի դաժան է դառնում։ Մեկ հիվանդ, որին թույլ չեն տվել տեղափոխել Երևանի հիվանդանոց, արդեն մահացել է.

Հայաստանի իշխանությունները, ինչպես բնակիչները, գիտեն, որ իրավիճակը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ չկա միջազգային ճնշում։

  • Կիսվել: