շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա

Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա

Ռուսաստանը տեղեկություններ է ստանում, որ Լեռնային Ղարաբաղի որոշ բնակիչներ, որոնք  լքել են տարածաշրջանը, ծրագրում են վերադառնալ, Մոսկվան կաջակցի այդ գործընթացին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Ղարաբաղի բնակիչներից ոմանք մտածում են վերադառնալ, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն և ապահովվի նրանց անվտանգությունը», - ասել է  նա։
 
Զախարովան հավելել է, որ այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կաջակցի այդ գործընթացներին՝ ադրբեջանական կողմի հետ շփումներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: