երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի պետական կառույցները հատուկ կապի միջոցներ են ստացել

Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի պետական կառույցները հատուկ կապի միջոցներ են ստացել

Ադրբեջանի կապի և տեղեկատվական անվտանգության հատուկ պետական ծառայությունը միջոցներ է ձեռնարկել գերատեսչությունների աշխատանքը կառավարելու և տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։

Ստեփանակերտում (ինչպես գործակալությունն է նշում՝ Խանքենդիում), Մարտակերտի (ադրբեջաներեն՝ Ագդերեի) և Խոջալուի (Իվանյանի) շրջաններում այդ ծառայությունը տեղադրել և շահագործման է հանձնել TETRA հատուկ ռադիոկապի ցանցը։

ԱՊԱ-ն նշում է, որ անցած ամիսներին AzStateNet ցանցի միջոցով Ղարաբաղի և «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում գործող 15 պետական կառույցներին տրամադրվել են տվյալների փոխանակման և ինտերնետի կապուղիներ։

  • Կիսվել: