չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների զբաղվածության խնդրի արդյունավետ լուծումը կարևոր է գնաճային ճնշումներից խուսափելու համար. ԿԲ նախագահ

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների զբաղվածության խնդրի արդյունավետ լուծումը կարևոր է գնաճային ճնշումներից խուսափելու համար. ԿԲ նախագահ

Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների զբաղվածության խնդրի արդյունավետ լուծումը, ի թիվս այլ հարցերի, կարևոր է առաջարկի և պահանջարկի հավասարակշռության տեսանկյունից՝ գնաճային ճնշումներից խուսափելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող պետական ​​աջակցությունը մեծացնում է սպառումը։ Մանրածախ առևտրի ոլորտում կտրուկ աճը մասամբ պայմանավորված է դրանով։
 
Միևնույն  ժամանակ Գալստյանը վստահեցրել է, որ ԿԲ-ն պայքարելու է գնաճը ցածր և կառավարելի պահելու համար։
 
՛՛Սա է երկրի տնտեսության զարգացման բանալին, քանի որ դա մեզ թույլ է տալիս ներդրումներ ներգրավել։ Այս պարագայում նույնպես աշխատավարձերի կտրուկ փոփոխությունների կարիք չկա՛՛,-ասել է ԿԲ նախագահը:

  • Կիսվել: