շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն. Թանդիլյանը ներկա էր ֆուտբոլային վերջին տուրի հանդիպմանը

«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն. Թանդիլյանը ներկա էր ֆուտբոլային վերջին տուրի հանդիպմանը

Այսօր ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» - «Լեռնային Արցախ» հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«2:0 հաշվով հաղթեցին արցախցիները:

«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ թիմի աղջիկներին, մարզիչին, ամբողջ անձնակազմին։

Խաղի վերջում փոքր նվերներ էի պատրաստել թիմի աղջիկներին, իսկ ահա Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու Վերոնիկա Ասատրյանը հերթական գոլը խփելուց անմիջապես հետո ինձ նվիրեց այսօրվա խաղի գնդակը իր ստորագրությամբ»,-նշել է նա:

  • Կիսվել: